• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Երկրպագուները ցանկանում են գալիք մրցաշրջանում Կուբոյին տեսնել «Ռեալում»

Հոդվածներ

Երկրպագուները ցանկանում են գալիք մրցաշրջանում Կուբոյին տեսնել «Ռեալում»
03.08.2021
2669 0

Տակեֆուսա Կուբոն շարունակում է իր ընտրանու կազմում փայլել Օլիմպիական խաղերում, սակայն նրա ապագան շարունակում է օդում կախված մնալ։ Նախորդ երկու տարիները Կուբոն վարձավճարային հիմունքներով անցկացրել է տարբեր ակումբների կազմում, և դա կարող է շարունակվել նաև գալիք մրցաշրջանում, սակայն երկրպագուները կարծես թե դեմ են դրան։ 

MARCA-ի հարցման արդյունքում երկրպագուների շուրջ 88%-ը կողմ են, որ Կուբոն գալիք մրցաշրջանը անցկացնի «Ռեալի» կազմում։

Եթե նույնիսկ «Ռեալում» ցանկություն հայտնեն թիմում պահել Կուբոյին, դա բարդ է լինելու, քանի որ թիմում արդեն կան երեք Իսպանիայի քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստներ։ Շուտով Վինիսիուսը կարող է իսպանական անձնագիր ստանալ, և այդ դեպքում արդեն «Ռեալը» հնարավորություն կունենա թիմում պահել Կուբոյին։ 

Դա կլինի այն, ինչ երկրպագուների մեծ մասը ցանկանում է տեսնել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված