Հոդվածներ

Դոնյա Մարիա Վալենսիանո Բեռնաբեու. «Ռեալ Մադրիդի» առաջին լեդին
27.08.2023
1209 0

Լուսանկարում՝ «Ռեալ Մադրիդի» լեգենդներ Ամանսիո Ամարոն և Ալֆրեդո Դի Ստեֆանոն՝ Մարիայի հետ: Սանտիագո Բեռնաբեուի մահվանից մի քանի տարի է անցել: 80-ականների սկիզբ:

«Ռեալի» լեգենդար նախագահ Սանտիագո Բեռնաբեուի մահից հետո նրա կինը՝ դոնյա Մարիան բոլոր արժեքավոր իրերը փոխանցել է մադրիդյան ակումբին:

«Սերուցքայինների» ղեկավարությունը ցանկացել է շնորհակալություն հայտնել նրան ֆինանսապես, սակայն կինը կտրուկ մերժել է՝ ասելով. «Սանտիագոն և «Ռեալ Մադրիդը» մեկ ամբողջություն են: Նա կսարսափեր, եթե իմանար, որ ես գումար եմ վերցրել»:

Մարիա Վալենսիանոն և Սանտիագո Բեռնաբեուն ամուսնացել են բավականին պատկառելի տարիքում՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի տարի անց: Դոն Սանտիագոյի կինը նրան օգնել է «Ռեալն» ավելի դարձնելու գործում և համակերպվել, որ նա գրեթե տանը չի լինելու:


Ամենակարդացված