Հոդվածներ

Մոդրիչն է Ռոդրիգոյին ասել, որ նա իրացնի 11-մետրանոց հարվածը
26.08.2023
2258 0

«Սելտայի» դեմ խաղում Ռոդրիգոյի վրիպումը 11-մետրանոցից քննարկումների տեղիք է տվել հատկապես այն իրադարձությունից հետո, երբ Կառլո Անչելոտին ակումբի հեռուստաընկերության հետ զրույցում ասաց, որ ինքը հրահանգ էր տվել, որ նշակետին մոտենա Լուկա Մոդրիչը:

Անչելոտին խոստովանեց, որ բարկացել է տեղի ունեցածից, սակայն չբացառեց, որ Ֆեդե Վալվերդեն չէր հասցրել մարզչի հրահանգը փոխանցել խաղընկերներին:

AS-ը հաղորդում է, որ Ռոդրիգոն նշակետին մոտենալուց առաջ նայել է Մոդրիչին, վերջինը հստակ ասել է. «Դու հարվածիր»: 


Ռոդրիգոյի ներկայացուցիչները լծվել են բրազիլացու պաշտպանության գործին՝ վստահեցնելով, որ նա երբեք չէր մոտենա նշակետին առանց Մոդրիչին հարցնելու, եթե վետերանը խաղադաշտում է:

Դրանից բացի, Մոդրիչն ու Ռոդրիգոն մշտապես յուրահատուկ կապ են ունեցել, քանզի խորվաթն ընդամենը 16 տարի է փոքր Ռոդրիգոյի հորից: Ռոդրիգոն հաճախ է Մոդրիչին «հայրիկ» անվանում, իսկ Լուկան Ռոդրիգոյին՝ «որդի»: 

Այս վրիպումն անկասկած շուտ կմոռացվի, քանի որ թիմի նորեկ Ջուդ Բելինգեմը հաղթական գոլ խփեց «Սելտայի» դեմ խաղում:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված