Հոդվածներ

Անչելոտի. «Մենք նոր հարձակվողների կարիք չունենք»
26.08.2023
1530 0

Լա լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ հաղթեց «Սելտային» (1-0):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Բելինգեմը շարունակում է գոլեր խփել և ներդրում ունենալ: Վինիսիուսը անհարմարություն զգաց և մենք նրան փոխարինեցինք: Տեսնենք՝ ինչ պարզ կդառնա առաջիկայում:

Վինին ցանկանում էր շարունակել խաղը, քանի որ վնասվածքը լուրջ չէր: Առհասարակ, դա ինձ տարօրինակ թվաց, քանի որ նա խաղը շատ լավ սկսեց և այնպիսի տպավորություն էր, որ նրան կանգնեցնել չի լինի: Առանց Վինիսիուսի մեզ համար ավելի դժվար էր, քանի որ «Սելտան» լավ էր խաղում պաշտպանությունում: Մենք ազատ տարածություն չէինք գտնում և դժվար էր, քանի որ մրցակիցը լավ էր պաշտպանվում»:

«11-մետրանո՞ցը, ես շատ զայրացած էի: Խաղից առաջ ասել էի, որ այն պետք է իրացնի Վինիսիուսը, բայց քանի որ նա խաղադաշտում չէր, հարվածը պետք է իրացներ Մոդրիչը: Ես չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ և ինչու նրանք ընտրեցին Ռոդրիգոյին: Ժամանակ չունեի ասելու, որ պետք է Մոդրիչը հարվածի: Նրանք իրավունք չունեն ընտրելու հարվածողին: Մենք առաջիկայում կլուծենք այդ հարցը»:

«Արիսաբալագան լավ խաղաց, ընդհանուր առմամբ պաշտպանությունը վստահ տեսք ուներ: Մենք հաղթանակի հասանք ոչ թե որակի, այլ նվիրումի շնորհիվ: Անհաջողություններ նույնպես եղան, օրինակ Վինիի վնասվածքը կամ 11-մետրանոցից վրիպումը, բայց մենք մինչև վերջ պայքարեցինք: Կեպան արժանի է մեկնարկային կազմում խաղալուն: Առաջին երեք տուրերում մեր դարպասները շատ լավ էին պաշտպանված: Տեսնենք՝ ինչ կլինի հաջորդ խաղերում»:

«Մենք նոր հարձակվողների կարիք չունենք: Համաձայն վիճակագրության՝ առանց Բենզեմայի և Վինիսիուսի մասնակցության՝ մենք 5 գոլ ենք խփել այս մրցաշրջանում, մենք ռեսուրսներ ունենք հարձակման գծում: Ցանկանում էի խաղի ընթացքում խաղադաշտ դուրս բերել Բրահիմին, սակայն չցանկացա խախտել բալանսը՝ անակնկալից խուսափելու համար: Մենք հաղթել ենք առանց Կուրտուայի, Միլիտաոյի, Բենզեմայի և Վինիսիուսի: Թիմը շատ կավ կոմպլեկտավորված է»:

«Ես տեսել եմ՝ ինչպես են բռնում Կեպայի մարզաշապիկը: Կարծում եմ, որ գոլն իրավացիորեն չհաշվեցին»:

«Գոլերը Բելինգեմի ամենակարևոր որակը չեն, բայց նա լավ է խաղում, վստահ է տեղաշարժվում գնդակով և ճիշտ պահին հայտնվում է ճիշտ տեղում: Նա հիանալի է ազատ տարածություններ գտնում մրցակցի դարպասում»:


Ամենակարդացված