Հոդվածներ

Բենիտես. «Վաղվա հանդիպումը յուրահատուկ է լինելու ինձ համար»
24.08.2023
1959 0

Բենիտես («Սելտայի» գլխավոր մարզիչ). «Վաղվա հանդիպումը յուրահատուկ է լինելու ինձ համար, ես 13 տարեկանից մադրիդցիների ակադեմիայում եմ եղել, խաղացել «Կաստիլյայում», հետագայում երկար ժամանակ մարզել ակադեմիայի ակումբներ: «Ռեալը» մեծագույն ակումբ է և այդ պատճառով էլ այդքան կարևոր է: Հիմա նրանք հիանալի կազմ և մեծագույն գլխավոր մարզիչ ունեն, որը պետք է նաև հետագայում աշխատի այդ կազմի հետ:

Լունիոնը տեղափոխվեց «Ռեալ» որպես մեծ պոտենցիալ ունեցող դարպասապահ, իսկ Արիսաբալագան պատմության ամենաթանկ դարպասապահն է:

Ինձ համար Կուրտուան համար մեկն է, բայց Կեպան նույնպես հիանալի դարպասապահ է, իսկ Լունինը հիանալի դրսևորեց իրեն վերջին խաղերում:

Բելինգե՞մը, երբ դուք մի ֆուտբոլիստի դիմաց վճարում եք 100-ից ավելի միլիոն եվրո, նա պետք է լավը կլինի: Երբ դուք 45 միլիոն եվրո եք վճարում Վինիսիուսի և Ռոդրիգոյի դիմաց, երբ նրանք 19 տարեկան են, ապա գիտեք, որ տաղանդավոր ֆուտբոլիստների եք ձեռք բերել:

Դրանով էլ պայմանավորված է թիմի առավելությունը, որն ունակ է շատ գումար ծախսել: Անգամ եթե նրանք սխալներ են թույլ տալիս, ապա միևնույն է կհայտնվի մեկ այլ ֆուտբոլիստ, որը հիանալի ելույթ կունենա և ապագայում մենք կխոսենք արդեն նրա մասին»:


Ամենակարդացված