Հոդվածներ

Marca. «Ռեալը» կորուստներով է մոտենում «Ատլետիկի» դեմ խաղին
14.12.2020
3266 0

Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է «Ատլետիկին»:

Ինչպես հաղորդում է Marca-ն, ամենայն հավանականությամբ, հանդիպումը բաց կթողնեն Էդեն Ազարը, Մարիանո Դիասն ու Լուկա Յովիչը: Դեկտեմեբրի 13-ին այս ֆուտբոլիստները մարզվել են անհատական ծրագրով ու չեն հասցնի ամբողջությամբ վերականգնվել:

Բացի վերոհիշյալ խաղացողները, «Ռեալը» ևս մեկ կորուստ ունի. Կազեմիրոն որակազրկված է դեղին քարտերի համապատասխան քանակի պատճառով:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ատելետիկ» խաղը կայանալու է դեկտեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված