Հոդվածներ

Կայացավ Կեպա Արիսաբալագայի շնորհանդեսը
15.08.2023
1372 0

Ֆլորենտինո Պերես. «Մեր ակումբի պատմության մեջ կան արժեքներ, որոնք թույլ են տալիս հասկանալ, որ մենք երբեք չենք հանձնվում: Ես միշտ ասում եմ, որ մադրիդիստ լինելը կյանքը հասկանալու պես մի բան է: Այդ արժեքներն արտացոլում են ամեն ինչ: Մենք քաղում ենք քրտնաջան աշխատանքի և մշտապես կատարելագործվելու պտուղները:

Մարզիկի համար ամենասարսափելին լուրջ վնասվածքներն են: Մենք շատ վշտացած ենք Կուրտուայի և Միլիտաոյի հետ պատահածով, բայց մենք նաև վստահ ենք, որ նրանք ծանր ժամանակներ են ապրում: Մենք նրանց ենք ուղարկում մեր ողջ ուժն ու սերը: Նրանք մեծագույն չեմպիոններ են: Աջակցության խոսքեր եմ հղում նաև երիտասարդ Գյուլերին:

Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի ողջունենք մեր նոր դարպասապահին: Մենք գիտենք, թե այս պահն ինչ է նշանակում քեզ համար՝ Կեպա: Ցանկանում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ որոշեցիր տեղափոխվել մեր ակումբ՝ չնայած եվրոպական այլ թիմերի խոշոր առաջարկներին:

Սիրելի Կեպա, քչերը կարող են զգալ այն էմոցիաները, որը քեզ սպասվում է: Բարի գալուստ քո նոր տուն»:

Արիսաբալագա. «Ես կցանկանայի մի քանի խոսք ասել Արդայի, Տիբոյի և Էդերի մասին: Նրանք, հավանաբար, ֆուտբոլում ծանրագույն ժամանակահատվածն են ապրում և ես նրանց մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է: Ես շատ եմ հպարտանում, որ դարձել եմ «Ռեալի» դարպասապահը: Մեծ խանդավառությամբ եմ սպասում այս մարտահրավերին: Հուսով եմ, որ մենք կկարողանանք շատ տիտղոսներ հաղթել և «Ռեալի» պատմությունն էլ ավելի մեծագույն դարձնել: Շատ շնորհակալություն և  Hala Madrid»:


Ամենակարդացված