• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ո՞վ է լինելու Կուրտուային փոխարինողը Լունինի հեռանալու պարագայում

Հոդվածներ

Ո՞վ է լինելու Կուրտուային փոխարինողը Լունինի հեռանալու պարագայում
07.08.2023
3102 0

«Ռեալը» պատրաստ է այս ամռանը հրաժարվել Անդրեյ Լունինի ծառայություններից։ «Վիլյառեալը» դիտարկում է ուկրաիանցի դարպասապահին իր կազմում տեսնելու տարբերակը և նույնիսկ պաշտոնական առաջարկ է կատարել «Սերուցքայիններին» 3 մլն եվրոյի տեսքով, սակայն մերժում են ստացել։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ 

«Արքայական» ակումբում ցանկանում են մոտ 5 մլն եվրո ստանալ 22-ամյա դարպասապահի տրանսֆերի արդյունքում։ 

Իսկ ո՞վ է լինելու Կուրտուային փոխարինողը Լունինի հեռանալու պարագայում։ 

Կարծես թե «Սերուցքայինները» իրենց ուշադրությունը սևեռել են «Խետաֆեի» 30-ամյա դարպասապահ Դավիդ Սորիայի վրա, ով 8 տարի է անցկացրել «Ռեալի» ակադեմիայում։ Սորիայի տրանսֆերը կարող է մոտ 10 մլն եվրո արժենալ։

Los Merengues, Realmadrid.am  


Ամենակարդացված