• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • 4 պատճառ, թե ինչու նոր սխեման «Ռեալին» այլ մակարդակի վրա կբարձրացնի

Հոդվածներ

4 պատճառ, թե ինչու նոր սխեման «Ռեալին» այլ մակարդակի վրա կբարձրացնի
07.08.2023
3682 0

Կարլո Անչելոտին մտադիր է առաջիկա մրցաշրջանի համար հիմնական դասավորություն ընտրել ռոմբով 4-2-2-2-ը։ Ինչու՞մն է առանձնահատկությունը, և ինչպե՞ս կարող է այն «Ռեալին» նոր մակարդակի վրա բարձրացնել։ 

1. Աստղային կիսապաշտպանություն։ 

Ռոմբով սխեման վերջապես հնարավորություն կտա Անչելոտիին խուսափել Կրոսին և Մոդրիչին մշտպաես հիմնական կազմում տեղ հատկացնելուց։ 

Դրա փոխարեն երիտասարդ կիսապաշտպանները ավելի շատ հնարավորություն կունենան իրենց որակները ցուցադրելու համար։ Ջուդ Բելինգեմը, Չուամենին, Կամավինգան և Վալվերդեն կապահովեն կրտեատիվությունը, դինամիկան և լավ պաշտպանությունը։ 

2. Չուամենիի առանցքային դերը։ 

Պետք է նշել, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում ֆրանսիացի կիսապաշտպանը այնքան էլ չտպավորեց։ Սակայն հիանալի մինչմրցաշրջանից հետո Չուամենին խաղալու է հենակետայինի գոտում մի սխեմայում, որը իրեն շատ համապատասխան է։ 

3. Բելինգեմ - Զիդանի դերը։ 

Անգլիացու դերը շատ մեծ է լինելու։ Մենք արդեն հասցրել ենք տեսնել, թե ինչպես է 20-ամյա ֆուտբոլիստը օգնում հարձակմանը ինչպես գնդակի վերահսկման, այնպես էլ հակագրոհների ժամանակ։ Երբեմն նրան խաղընկերներ պետք չեն, որպեսզի առաջ անցնի մի քանի հակառակորդներից և գնդակը հասցնի առջևի գծում հայտնված ֆուտբոլիստներին։ Դրանով նա հիշեցնում է Զիդանին։

4. Անկասելի հարձակում։

Մբապեի տեղափոխության դեպքում «Ռեալի» հարձակումը ուղղակի կայծակնային կլինի, սակայն նույնիսկ եթե դա տեղի չունենա, Ռոդրիիգոն և Վինիսիուսը ևս լիարժեք կարող են կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Նման մարտավարությամբ թիմը կարող է ինչպես արագ հակագրոհների վրա հիմնվել, այնպես էլ դիրքային գրոհներ կազմակերպել։  Միակ խնդիրը պահերի իրացումն է։ Բարդ է լինելու գոլեր խփել այնպես, ինչպես դա անում էր Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված