Հոդվածներ

Կուրտուա. «Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»
06.08.2023
1613 0

«Ռեալի» դարպասապահի կարճ հարցազրույցը:

«Խոսելուն շատ լավ հարձակվող է «Ռեալի» համար: Նա այլ խաղաոճի ֆուտբոլիստ է, սակայն երբեմն պետք է խաղացող, որը կարող է վերահսկել գնդակը և գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել»:

«Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», իմ նպատակն այս ակումբում կարիերաս ավարտելն է: Քայլ առ քայլ առաջ կշարժվեմ, կհետևեմ մարզավիճակիս: 38-ամյա Մոդրիչի օրինակը ունենք, այդ պատճառով էլ ամեն ինչ հնարավոր է: Բացի այդ, դարպասապահները ավելի շատ կարող են խաղալ բարձր մակարդակով»:

«Մենք ցանկանում ենք քավել նախորդ մրցաշրջանի մեղքերը: Մենք մի քանի հետաքրքիր ձեռքբերումներ ունենք, օրինակ Բելինգեմը: Այնպես որ մենք հույս ունենք որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել հաջորդ մրցաշրջանում»:


Ամենակարդացված