• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն սպասում է, որ «Ռեալը» կփորձի ձեռք բերել իր տրանսֆերը այս ամռանը

Հոդվածներ

Մբապեն սպասում է, որ «Ռեալը» կփորձի ձեռք բերել իր տրանսֆերը այս ամռանը
16.07.2021
3246 0

Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ, Կիլիան Մբապեն հույս ունի, որ Մադրիդի «Ռեալը» փորձեր կանի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում իր տրանսֆերը իրականացնելու համար։ «Ռեալը» դեռևս ոչ մի պաշտոնական առաջարկով հանդես չի եկել, քանի որ չի ցանկանում բախման մեջ մտնել ֆինանսապես շատ ավելի հզոր «ՊՍԺ»-ի հետ։ 

Մբապեի գործող պայմանագրի ժեմկետին մնացել է մեկ տարի, և եթե ֆրանսիացին որոշի չերկարաձգել այն, ապա հաջորդ ամռանը նա կարող է տեղափոխվել «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով։ 

Մյուս կողմից պետք է հաշվի առնել այն, որ եթե «Սերուցքայինները» ոչ մի ջանք չգործադրեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, ապա ֆուտբոլիստը կարող է ամեն դեպքում երկարաձգել իր գործող պայամանագրի ժամկետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված