Հոդվածներ

Անչելոտի. «Բելինգեմն արդեն իսկ կայացած ֆուտբոլիստ է»
24.07.2023
1334 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գնահատել է Ջուդ Բելինգեմի նորամուտի խաղը։ 

«Կարծում եմ, որ նրա համար լավագույն դիրքը 10 համար դիրքն է։ Այն իդեալական է նրա համար, քանի որ Ջուդը շատ լավ է խաղում առանց գնդակի և կարողանում է ճիշտ դիրք զբաղեցնել տուգանային հրապարակում։

Բելինգեմն արդեն իսկ կայացած ֆուտբոլիստ է։ Նա յուրահատուկ հմտություններ ունի և շատ լավ է օգտագործում տարածությունը». նշել է Անչելոտին։ 

Հիշեցնենք, որ Բելինգեմն իր առաջին հանդիպումն անցկացրեց «Արքայական» ակումբի մարզաշապիկով՝ ստանալով 63 րոպե խաղաժամանակ։  Sofascore-ը նրա ելույթը գնահատել է  7,3 բալով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված