Հոդվածներ

«Ռեալը» հաղթեց «Միլանին» առաջին կեսը 0-2 հաշվով պարտվելուց հետո
24.07.2023
5607 0

ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային պատրաստություն անցկացնող Մադրիդի «Ռեալը» հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 06:00-ին, Փասադենայի «Ռոզ Բոուլ» ստադիոնում ընկերական խաղում 3-2 հաշվով հաղթեց «Միլանին»:

Առաջին կեսից հետո «Արքայական ակումբը» զիջում էր մրցակցին 0-2 հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի շարք փոփոխություններ կատարեց, որոնց արդյունքում թիմը կարողացավ շտկել իրավիճակն ու ոչ միայն խուսափել պարտությունից, այլև հաղթանակ կորզել:

«Ռեալից» 2 րոպեում դուբլ գրանցեց Ֆեդե Վալվերդեն, հաղթական գոլը խփեց Վինի Ժունիորը: «Միլանից» գոլով աչքի ընկան Ֆիկայո Տոմորին ու Լուկա Ռոմերոն:

Ընկերական խաղ

«Միլան» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-3 (տեսանյութ)

Գոլերը՝ 1-0՝ Տոմորի 26՛, 2-0՝ Ռոմերո 42՛, 2-1՝ Վալվերդե 58՛, 2-2՝ Վալվերդե 59՛, 2-3՝ Վինիսիուս 84՛:

ԱՄՆ-ում ընթացող նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում «Ռեալը» հաջորդ խաղը կանցկացնի հուլիսի 27-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված