Հոդվածներ

Ռոդրիգո. «Հուսով եմ՝ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»
18.07.2023
1896 0

«Ռեալի» եզրային հարձակվողի կարճ հարցազրույցը:

Մբապեի մասին

«Ռեալի» շուրջ միշտ շշուկներ են պտտվում և տարբեր ֆուտբոլիստների անուններ են շրջանառվում: Այս տարի, օրինակ, Քեյնը: Երբ ես տեղափոխվում էի «Ռեալ», շատ էր խոսվում Պոգբայի ժամանելու մասին.... այնպես որ ես որևէ տեղեկություն չունեմ, մեզ մնում է միայն սպասել:

Իհարկե, հուսով եմ, որ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ», քանի որ նա մեզ շատ կօգնի: Նա իսկական աստղ է, բայց մենք իրոք ոչինչ չգիտենք Կիլիանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Մարսելոյի մասին

«Ինձ համար շատ հաճելի է կրկին նրան խաղադաշտում տեսնելը: Մարսելոյի որակներն անհավանական են: Երբ ես տեղափոխվեցի «Ռեալ Մադրիդ», նա ինձ շատ տպավորեց: Վստահ եմ, որ նա մեծ օգուտ կտա «Ֆլումինեսեին»:

Ռասիզմի մասին

«Իհարկե, դա եղել է նաև ինձ հետ, քանի որ ես նույնպես սևամորթ եմ: Հնարավոր է՝ դուք չեք լսել այն, ինչ լսել է Վինիսիուսն այդ օրը «Մեստալիայում»: Վինին ոչինչ չի ասել «Ռեալից» հեռանալու մասին: Ես նույնպես այդ մասին չեմ մտածել և նման մտադրություն չունեմ»:


Ամենակարդացված