Հոդվածներ

ՊՍԺ-ն վերջնաժամկետ է սահմանել
08.07.2023
5413 0

ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի համար վերջնաժամկետ է սահմանել, որպեսզի ֆրանսիացին որոշում կայացնի իր մարզական ապագայի վերաբերյալ:

AS պարբերականի հաղորդմամբ՝ Մբապեն մինչև հուլիսի 19-ը պետք է որոշի՝ նոր պայմանագի՞ր է կնքում ֆրանսիական ակումբի հետ, թե՞ ակումբը վաճառում է նրա տրանսֆերային իրավունքը:

Ստացվում է, որ Մբապեն որոշում կայացնելու համար մոտ երկու շաբաթ ժամանակ ունի: 

Հավանականությունը մեծ է, որ Կիլիանը կմիանա Մադրիդի «Ռեալին»: «Արքայական ակումբն» այս տրանսֆերի համար կարող է ծախսել մոտ 200 մլն եվրո: 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» միմիայն ծախսել է: Ակումբը տրանսֆերների համար արդեն հատկացրել է 128 մլն եվրո, իսկ թիմից հեռացած ֆուտբոլիստների համար փոխհատուցում չի ստացել, քանի որ նրանք հեռացել են ազատ գործակալի կարգավիճակում:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված