Հոդվածներ

Ռոնալդուն 13 գոլ է խփել «Կամպ Նոուում» անցկացրած վերջին 13 խաղում
08.12.2020
1648 0

 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բարսելոնան» 0:3 հաշվով պարտվեց «Յուվենթուսին»: Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ 2 անգամ դիպուկ հարվածելով նշակետից: 

Հատկանշական է, որ պորտուգալացին 13 գոլ է հեղինակել «Կամպ Նոուում» անցկացրած վերջին 13 խաղում:

 Ռոնալդուն «կապտանռնագույնների» մարզադաշտում հեղինակած գոլերի ճնշող մեծամասնությունը խփել է «Ռեալում» հանդես գալու տարիներին (2009-2018):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված