Հոդվածներ

Կամավինգա. «Ուրախ կլինեմ, եթե Մբապեն որոշի տեղափոխվել «Ռեալ»
14.06.2023
2605 0

Էդուարդո Կամավինգան խոսել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ 

«Նա արդեն հայտարարությամբ հանդես եկել է, և ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Կարող եմ ասել միայն այն, որ ուրախ կլինեմ, եթե նա որոշի տեղափոխվել «Ռեալ»։ 

Կիլիանը հիասքանչ ֆուտբոլիստ է։ Յուրաքանչյուր ակումբ կցանկանար նրան իր կազմում տեսնել։ Նա կատարել է իր որոշումը, և մենք պետք է հարգենք այն». նշել է Կամավինգան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն տեղեկացրել է «ՊՍԺ»-ի ղեկավարությանը, որ առաջիկ մրցաշրջանում հանդես է գալու ֆրանսիական ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված