• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին բացատրել է՝ ինչու է Ռյուդիգերին խաղացրել ձախ պաշտպանի դիրքում

Հոդվածներ

Անչելոտին բացատրել է՝ ինչու է Ռյուդիգերին խաղացրել ձախ պաշտպանի դիրքում
24.07.2022
3234 0

«Ռեալը» Լաս Վեգասում կայացած ընկերական հանդիպման շրջանակում նվազագույն հաշվով պարտվեց «Բարսելոնային»:

Հանդիպումից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է թիմի նորեկ Անտոնիո Ռյուդիգերը խաղացել ձախ պաշտպանի դիրքում:

«Միտքը նրանում էր, որ Ալաբան ու Ռյուդիգերը պարբերաբար փոխվեն դիրքերով: Նման բան էլի կտեսնեք: Ալաբան ձախ պաշտպանի դիրքում խաղալու է միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- եզրափակել է իտալացի մարզիչը:

Հուլիսի 27-ին՝ Երևանի ժամանակով 06:30-ին, «Ռեալն» ընկերական հանդիպման շրջանակում ուժերը չափելու է մեքսիկական «Ամերիկայի» հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված