Հոդվածներ

«Արսենալը» ցանկանում է վարձակալել Ազարին
09.04.2022
1434 0

Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել Լոնդոնում։ 

Foot Mercato-ի փոխանցմամբ, նրա ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։

Անգլիական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի հարզատների հետ, որպեսզի քննարկեն հնարավոր վարձակալությունը։ 

«Ռեալում» դեմ չեն այդ տարբերակին, քանի որ ցանկանում են, որ ֆուտբոլիստը վարձակալության պայմաններում անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերի, որպեսզի արդեն հաջորդ տարի ակումբը կարողանա վաճառել նրա տրանսֆերային իրավունքները բարձր արժեքով։ Մյուս կողմից ֆուտբոլիստը չի ցանկանում լքել «Արքայական» ակումբը։ Նա վստահ է, որ դեռ կարող է ցույց տալ իր լավագույն որակները։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված