Հոդվածներ

Մարիանոն վիրահատության կենթարկվի
31.10.2021
1786 0

«Էլչեի» դեմ խաղում Մարիանո Դիասը ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ տեղ էր գտել «Ռեալի» մեկնարկային կազմում։ Դրվագներից մեկում Մարիանոն երկրորդ հարկում պայքարի արդյունքում անհաջող վայրէջք կատարեց ու կոտրեց քիթը։ 

Նշվում է, որ խաղից հետո հանդերձարանում նրա հոնքին ևս 4 կար են դրել։ Ինստագրամյան իր էջում Մարիանոն հայտնել է, որ ենթարկվելու է վիրահատության։ 

«Շատ ուրախ եմ, որ այս մրցաշրջանում առաջին անգամ դուրս էի եկել խաղադաշտ մեկնարկային րոպեներից և կարողացա օգնել թիմին հաղթանակի հասնել, սակայն դժբախտաբար ես կոտրել եմ քիթս ու պետք է վիրահատության ենթարկվեմ։ Հույս ունեմ որքան հնարավոր է շուտ շարք վերադառնալ ու կրկին օգնել թիմին». գրել է Մարիանոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված