Հոդվածներ

Emirates-ը ևս 4 մրցաշրջան կլինի «Ռեալի» գլխավոր հովանավորը
23.09.2022
1133 0

«Ռեալը» շատ մոտ է Emirates-ի հետ նոր պայմանագիր կնքելուն, որը նախատեսված կլինի մինչ  2026 թվականի հունիսի 30-ը։ Ավիաընկերությունը ևս 4 մրցաշրջան կլինի «Սերուցքայինների» գլխավոր հովանավորը։ 

Sportico-ի փոխանցմամբ, նոր պայմանագրով «Ռեալը» տարեկան 70 մլն եվրո կստանա Emirates-ից, սակայն եթե ակումբը լավ արդյունքներ գրանցի, կլինի նաև 7 մլն եվրո հավելավճար։ 

Կողմերի միջև ունեցած պայմանագրի ժամկետը ավարտվել էր նախորդ մրցաշրջանի վերջում, և ըստ շրջանառվող լուրերի, նրանք չէին կարողացել համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։ Սակայն ինչպես երևում է այդ լուրերը այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Emirates-ի և «Ռեալի» միջև համագործակցությունը սկսվել է 2011 թվականին։ 2013-ից ավիաընկերությունը հանդիսանում է ակումբի գլխավոր հովանավորը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված