• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պատրաստ է «Կաստիլիայի» ֆուտբոլիստին հրավիրել հիմնական թիմ

Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է «Կաստիլիայի» ֆուտբոլիստին հրավիրել հիմնական թիմ
22.05.2023
2548 0

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հաջորդ մրցաշրջանում հիմնական թիմ հրավիրել «կաստիլիայի» երիտասարդ հարձակվող Ալվարո Ռորիգեսին։ 

18-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում տպավորիչ ցուցանիշներ է գրանցել «Կաստիիլիայի» կազմում։ Նա մասնակցել է 23 հանդիպման և դարձել 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոդրիգեսը նաև իր նորամուտն է նշել հիմնական թիմի կազմում։ Կարլո Անչելոտին նրան հինգ անգամ խաղալու հնարավորություն է տվել,  և այդ ընթացքում Ռոդրիգեսը կարողացել է դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 

Ալվարոն կարող է լավ փոխարինող լինել Կարիմ Բենզեմային հաջորդ մրցաշրջանում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված