• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարսելոն անձնական ֆիտնես մարզիչ է վարձել մարզավիճակը վերականգնելու համար

Հոդվածներ

Մարսելոն անձնական ֆիտնես մարզիչ է վարձել մարզավիճակը վերականգնելու համար
05.12.2020
1545 0

Marca-ի փոխանցմամբ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մարսելոն ցանկանում է վերականգնել մարզավիճակը և հատուկ ֆիտնես մարզիչ է վարձել դրա համար։ 

Ալֆոնսո Մադրիդը, ում շնորհիվ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մարկոս Լյորենտեն ֆիզիկապես շատ հզոր ֆուտբոլիստ է դարձել, կաշխատի նաև բրազիլացու հետ։ 

Վերջին շրջանում Մարսելոյին շատ են քննադատում, և կարծես թե 32-ամյա պաշտպանը ինքն էլ է համոզվել, որ լավագույն մարզավիճակում չէ։ 

Ներկա պահին Զինեդին Զիդանը ավելի շատ վստահում է Ֆերլան Մենդիին, իսկ Մարսելոյի նպատակը ավելի շատ խաղաժամանակ ստանալն է։ 

Այս մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված