Հոդվածներ

Կարլո Անչելոտի. 150 հաղթանակ «Ռեալի» ղեկին
19.01.2025
1176 0

«Ռեալի» պատմության մեջ երկրորդ անգամ թիմի գլխավոր մարզիչը հատեց 150 հաղթանակի շեմը։ 

Լա Լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Սերուցքայինները» 4։1 հաշվով առավելության հասան «Լաս Պալմասի» նկատմամբ։ Դա Անչելոտիի 150-րդ հաղթանակն էր «Արքայական» ակումբի ղեկին։

Իտալացի մասնագետը «Ռեալի» պատմության մեջ երկորդ մարզիչն էր, ով նման արդյունքի է հասել։ Մինչ այս դա հաջողվել էր անել միայն Միգել Մունյոսին։ 

Լա Լիգայի բոլոր մարզիչների շրջանում հաղթանակների թվով Անչելոտին զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը։ Առաջատարը Լուիս Արագոնեսն է  (344 հաղթանակ), նրան հաջորդում են Միգել Մունյոսն (323) ու Դիեգո Սիմեոնեն (296)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված