Հոդվածներ

«Ռեալի» հետաքրքրվածությունը Ռիս Ջեյմսի նկատմամբ նվազել է
27.04.2023
1758 0

«Ռեալի» հետաքրքրվածությունը Ռիս Ջեյմսի նկատմամբ նվազել է։ Բանն այն է, որ անգլիացի պաշտպանը չափազանց շատ է այս մրցաշրջանում վնասվածքներ ստացել։ 

«Ռեալի» դեմ պատասխան խաղում Ջեյմսը հերթական վնասվածքը ստացավ և այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս գալ չի կարող։ 

Սա արդեն Ջեյմսի 5-րդ վնասվածքն է ընթացիկ մրցշրջանում։ Մինչ այս նա մասնակցել է 24 հանդիպան և վնասվածքի պատճառով բաց թողել 26 հանդիպում։ 

As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» հետաքրքրված էին անգլիացու ծառայություններով, սակայն հաճախ կրկնվող վնասվածքները ստիպել են ակումբի ղեկավարությանը նվազեցնել այդ հետաքրքրվածությունը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված