• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոս. «Այս տարիների ընթացքում Ռեալը» ավելի շատ կհաղթեր, եթե չլիներ Մեսսին»

Հոդվածներ

Ռամոս. «Այս տարիների ընթացքում Ռեալը» ավելի շատ կհաղթեր, եթե չլիներ Մեսսին»
08.04.2021
1709 0

Սերխիո Ռամոսի կարծիքով «Ռեալը» ավելի մեծ հաջողություններ կգրանցեր այս տարիների ընթացքում, եթե Լեո Մեսսին չլիներ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ 

«Բոլոր այս տարիների ընթացքում մենք տուժել ենք ՄԵսսից։ Եթե նա հանդես չգար «Բարսելոնայի» կազմում, մենք ավելի շատ տիտղոսներ կնվաճեինք։

Կար ժամանակ, երբ մենք խաղում էինք պատմության լավագույն «Բարսելոնայի» դեմ։ Մեր թիմը գլխավորում էր Մոուրինիոյի նման լեգենդար մարզիչը, սակայն նույնիսկ այդ պարագայում չէինք կարողանում առավելության հասնել նրանց նկատմամբ։

Մենք քիչ էին հաղթում, և դա ճնշում էր մեզ». ասել է Ռամոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված