Հոդվածներ

AS. Բելինգեմը շարք կվերադառնա հոկտեմբերի վերջից ոչ շուտ
12.08.2025
130 0

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ուսի վիրահատությունից հետո շարք կվերադառնա հոկտեմբերի վերջից ոչ շուտ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Ջուդը ուսի վնասվածք էր ստացել դեռևս 2023-ի նոյեմբերին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ կայացած խաղում։ Դրանից հետո ֆուտբոլիստն ընտրել էր վերականգման այնպիսի փուլ, որը թույլ կտար նրան շարունակել ելույթները «Ռեալի» կազմում։

AS-ի տեղեկություններով, ակումբը հավելյալ մի քանի հանգստայն օր է տրամադրել Բելինգեմին վերականգնողական մարզումներից առաջ։

Նախորդ մրցաշրջանում անգլիացին «Ռեալի» կազմում մասնակցել է 58 հանդիպման, դարձել 15 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված