• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչը տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով առաջարկ է ստացել Սաուդիան Արաբիայից

Հոդվածներ

Մոդրիչը տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով առաջարկ է ստացել Սաուդիան Արաբիայից
24.04.2023
1736 0

Սաուդիան Արաբիայից կրկին կլորիկ գումարներ են առաջարկել Լուկա Մոդրիչին։ 

37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը, և նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ դեռևս չեն սկսվել։ Չնայած այդ ամենին, կան խոսակցություններ, որ խորվաթ ֆուտբոլիստը և ակումբը բանավոր համաձայնություն ունեն և ֆուտբոլիստը ցանկանում է մնալ թիմում։ 

Նշվում է, որ Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը պատրաստ է տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ վճարել Մոդրիչին։ Դա երկու անգամ ավելի շատ է, քան Լուկայի ներկայիս աշխատավարձը։ 

Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված