Հոդվածներ

Բենզեման և Մենդին պատրաստ են «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղին
13.03.2023
1393 0

Կարիմ Բենզեման կարող է մասնակցել ՉԼ-ի շրջանակում կայանալիք «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղին։ 

The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանայի փոխանցմամբ, ֆրանսիացին մարզվել է ընդհանուր խմբի հետ և լիովին պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն։  Նույնը վերաբերում է նաև Ֆերլան Մենդիին, ով մեկ ամսից ավելի է վնասվածքի պատճառով չէր կարողանում օգնել «Ռեալին»։ 

Ինչ վերաբերում է Դավիդ Ալաբային, ապա նա իրեն լավ է զգում, բայց չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպմանը։ 

«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված