• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե որքան գումար է պատրաստ վճարել «Ռեալը» Բելինգեմի տրանսֆերի համար

Հոդվածներ

Հայտնի է, թե որքան գումար է պատրաստ վճարել «Ռեալը» Բելինգեմի տրանսֆերի համար
13.03.2023
2168 0

Diario AS-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 140 մլն եվրո վճարել Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար՚ 

Այդ գումարի մեջ մտնում է 100 մլն եվրո սկզբնական վճար և ևս 40 մլն եվրո բոնուսներ։ 

«Սերուցքայինները» անգլիացու տրանսֆերի համար պետք է պայքարեն «Լիվերպուլի» հետ։ 

Նշվում է, որ «Արքայական» ակումբի ներկայացուցիչները ուղևորվել են Գերմանիա, որպեսզի անձամբ խոսեն ֆուտբոլիստի հետ։ Նրանք ցանկանում են համոզել Բելինգեմին ամռանը տեղափոխվել «Ռեալ»։ 

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 33 հանդիպման և դարձել 16 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված