Հոդվածներ

Մբապեն, Բենզեման ու «Ռեալի» ծրագրերի փոփոխությունը
10.03.2023
3470 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ու «Ռեալի» մասնակցությամբ տրանսֆերային սագայից տեղյակ են բոլոր ֆուտբոլասերները: Սակայն այդ պատմությունը շարունակություն ունի. ամռանը Մբապեի ներկայացուցիչները կապ են հաստատել «Ռեալի» հետ և հայտնել, որ ֆուտբոլիստը զղջում է փարիզյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու համար: Այդ քայլով ֆուտբոլիստի ներկայացուցիչները իսպանացիներին ակնարկել են կրկին վերադառնալ նրա թեկնածությանն ապագայում:

«Ռեալ Մադրիդը», դրանից հետո տրանսֆերի հանդեպ վառ հետաքրքրվածություն չի ցուցաբերել, սակայն նաև չի փակել դռները ֆրանսիացի հարձակվողի առջև: Սակայն տրանսֆերն իրագործելու համար Մբապեն պետք է շատ բան անի իր կողմից՝ նախևառաջ իջեցնելով ֆինանսական պահանջները:

Այս պահին իրավիճակն այսպիսին է. 24-ամյա ֆուտբոլիստը միտված չէ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն, սակայն ֆրանսիական ակումբը չի ցանկանում անվճար բաց թողնել նրան: Այդ պատճառով էլ Մբապեն պետք է համոզի ՊՍԺ-ին սահմանել հրաժարագին:

«Ռեալը» կարող է ակտիվ քայլեր ձեռնարկել նաև այն պատճառով, որ Բենզեման այս մրցաշրջանում ամենաբարձ մակարդակով հանդես չի գալիս և շատ վնասվածքներ է ստանում: Եթե թիմը նշանակալի տիտղոս չնվաճի, իսկ հիմնական հարձակվողը խաղա ինչպես նախորդ ամիսներին, ապա «սերուցքայինները» կրկին կդիմեն Մբապեի թեկնածությանը:


Ամենակարդացված