Հոդվածներ

Անչելոտիի գործակալը եղել է Բրազիլիայում
10.03.2023
1788 0

Կարլո Անչելոտիի գործակալը օրերս եղել է Բրազիլիայում։ 

UOL-ի փոխանցմամբ, Ֆրենկ Տրիմբոլին ուղևորվել է Բրազիլիա, որպեսզի ուսումնասիրի տեղի ֆուտբոլային մթնոլորտը։  Բայց նշվում է, որ Տրիմբոլին հանդիպում չի ունեցել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ 

Գործակալի հետ հանդիպել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ժիլբերտու Սիլվան։ Ինչպես նաև Տրիմբոլին ցանկություն է ունեցել հանդիպելու Կակայի և Կաֆուի հետ։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Կարլո Անչելոտին ամռանը կարող է լքել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը և գլխավորել Բրազիլիայի հավաքականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված