Հոդվածներ

Վալվերդե. «Երազում եմ դառնալ «Ռեալի» ավագը»
02.10.2023
1270 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Նապոլիին» (03.10. 23:00):

«Ռեալի» կիսապաշտպանի նախախաղային մամուլի ասուլիսը

«Վաղվա հանդիպումը շատ կարևոր է, պետք է շարունակել հաղթել Չեմպիոնների լիգայում: Մենք անհամբերությամբ սպասում ենք խաղին»:

«Նախորդ մրցաշրջա՞նը, ես չեմ հիշի անձնական պահերը, քանի որ ես և կինս շատ ծանր պահեր ենք ապրել, բայց կյանքն է այսպիսին: Պետք է առավելագույնս դրական տրամադրվածություն պահպանել: Ես փորձում էի կենտրոնանալ ֆուտբոլի ուղղությամբ, մենք հաղթեցինք Արքայական գավաթը: Իսկ հետո ընտանեկան նորությունները ստիպեցին ինձ ուժեղ մեծանալ որպես անձ»:

«Շատ դժվար է հայտարարել, որ մեր կիսապաշտպանությունը լավագույնն է աշխարհում: Սա շատ սուր հարց է, քանի որ միշտ կգտնվեն մարդիկ, որ դժգոհ կլինեն: Ով էլ որ ստանա իր շանսը, մշտապես փորձելու է առավելագույնս ջանք չխնայել: Հիանալի մրցակցություն է, որը նպաստում է ակումբի աճին»:

«Իսպանիա տեղափոխվելուց ի վեր «Ռեալի» ավագը դառնալը երազանք է: Կարվախալի, Նաչոյի և Մոդրիչի պես ֆուտբոլիստները օրինակ են մեզ համար: Ես եղել եմ Ուրուգվայի ավագը և դա իմ կյանքի լավագույն զգացողություններից մեկն էր: Ես նաև ցանկանում եմ դառնալ «Ռեալի» ավագը»:


Ամենակարդացված