Հոդվածներ

Անչելոտին փոխում է «Ռեալի» մարտավարությունը
05.03.2022
3258 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման ժամանակ ՊՍԺ-ի գերիշխող խաղը «Ռեալի» դեմ ստիպել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին խոսել ծրագրերը. նա հիմա ցանկանում է, որ թիմը բարձր պրեսինգի դիմի։

Փարիզյան խաղում Անչելոտին հիասթափված էր, որ իր սաներն ունակ չեն տանտերերի նկատմամբ որևէ ճնշում գործադրել։ Ինտենսիվության ու պրեսինգի բացակայությունը «Ռեալի» հարձակման գծում մեծ խնդիր է, այդ իսկ պատճառով իտալացին հույս ունի փոխել թիմի խաղը պատասխան հանդիպման ժամանակ։

Անչելոտին այդ հարցը քննարկել է իր սաների հետ։ Որոշ ֆուտբոլիստներ առաջարկել են մրցակցին պրեսինգի ենթարկել մրցակցի տուգանային հրապարակում՝ մեծացնելով դարպասին մոտ գնդակի կորուստը։ Թիմը եկել է այն եզրակացության, որ այս մրցաշրջանում հակագրոհելու մարտավարությունը պակաս էֆեկտիվ է, քանի որ ֆուտբոլիստները սկսել են ֆիզիկական հոգնածություն զգալ։


Ամենակարդացված