Հոդվածներ

The Best. Ալաբան ամենաբարձր միավորը չի տվել Բենզեմային
28.02.2023
2667 0

«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ՖԻՖԱ-ի անցկացրած The Best մրցանակաբաշխության քվեարկությունում ամենաբարձր միավորը տվել Լիոնել Մեսիին՝ 5:

Ավստրիայի հավաքականի ավագը երկրորդ տեղում է նշել իր ակումբակից Կարիմ Բենզեմային (3 միավոր)՝ առաջացնելով «Ռեալի» երկրպագուների վրդովմունքը:

Նրանցից շատերը պահանջում են ամռանը վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին:  Ալաբան երրորդ տեղը հատկացրել է ֆրանսիացի Կիլիան Մբապեին:

Հիշեցնենք, որ The Best մրցանակը կարիերայում երկրորդ անգամ նվաճել էր Լիոնել Մեսին, Բենզեման զբաղեցրել էր երկրորդ տեղը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված