• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» գոհ են Մենդիի ելույթներից, սակայն նոր պայմանագիր չեն պլանավորում

Հոդվածներ

«Ռեալում» գոհ են Մենդիի ելույթներից, սակայն նոր պայմանագիր չեն պլանավորում
16.01.2024
1234 0

«Ռեալը» չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել թիմի պաշտպան Ֆերլան Մենդիի հետ։ 

Relevo-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում գոհ են ֆրանսիացու վերջին ելույթներից, սակայն նոր պայմանագիր չեն պլանավորում։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ 

Նշվում է, որ «Սերուցքայինները» մտադիր են ամռանը վաճառել Մենդիի տրանսֆերային իրավունքները, որպեսզի թիմ հրավիրեն Ալֆոնսո Դևիսին։ Վերջինս «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է։ 

Ընթացիկ մրցաշրջանում Մենդին «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված