Հոդվածներ

Անչելոտի. «Ինչպես միշտ Վինիսիուսը աներևակայելի էր»
22.02.2023
1770 0

«Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հնչեցրել Վինիսիուսի հասցեին։ 

«Այժմ Վինիսիուսը համաշխարհային ֆուտբոլում ամենավճռոշոր ֆուտբոլիստն է։ Չկա որևէ այլ ֆուտբոլիստ, ով այդքան ստաբիլ է իր գործողություններում։ Նա կանգ չի առնում ու շարունակում է առաջ շարժվել։ Հուսով եմ նա կշարունակի նույն ոգով։ Վինիսիուսն ինչպես միշտ աներևակայելի էր։

Սա պատմական հաղթանակ էր, քանի որ պետք է հաշվի առնել, թե որտեղ էինք խաղում և ինչպես սկսվեց հանդիպումը մեզ համար։ Մենք չլարվեցինք ու փոխեցինք շատ բարդ խաղի ընթացքը». նշել է Անչելոտին։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 18 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

«Լիվերպուլի» դեմ կայացած խաղում նա իր անվան դիմաց դուբլ և գոլային փոխանցում գրանցեց։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված