Հոդվածներ

Հենդերսոն. «Ռեալը» պատժեց մեզ յուրաքանչյուր սխալի համար»
22.02.2023
2076 0

«Լիեվրպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը մեկնաբանել է «Ռեալից» կրած խոշոր հաշվով պարտությունը։

«Բարդ է նման խաղը ամփոփելը։ Առաջին կեսում մենք լավ էինք խաղում, իսկ բախտը մեզ չժպտաց, ու ընդմիջման գնացինք հավասար հաշվի պայմաններում։ Մենք շատ սխալներ թույլ տվեցինք այսօր, իսկ «Ռեալը» պատժեց մեզ դրանցից յուրաքանչյուրի համար։ 

Առաջին կեսում մենք մի քանի հիանալի պահեր ստեղծեցինք ու լավն էինք խաղադաշտում։ 2։0-ի ժամանակ մենք հիանալի շանս ունեինք, և եթե օգտագործեինք այն, խաղը այլ ընթացք կունենար։

Երրորդ գոլից հետո մենք քանդվեցինք ու այլևս չէինք կարողանում կենտրոնանալ»,- նշել է Հենդերսոնը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 15-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված