Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
21.02.2023
2412 0

Մահացել է «Ռեալի» նախկին հարձակվող Ամանսիոն։

Իսպանացին կյանքից հեռացել է 83 տարեկան հասակում։ Նա «Ռեալի» կազմում հանդես է եկել 1962-76 թվականների ընթացքում և մասնակցել 344 հանդիպման։ 1984/85 թվականների ընթացքում Ամանսիոն գլխավորել է «Արքայական» ակումբը։

«Սերուցքայինների» կազմում Ամանսիոն 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել Եվրոպայի չեմպիոնների գավաթը և երեք անգամ դարձել Իսպանիայի գավաթի հաղթող։ 

2022 թվականի հոկտեմբերից Ամանսիոն հանդիսանում էր «Ռեալի» պատվավոր նախագահը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված