Հոդվածներ

Վինիսիուսը տարբերություն է ստեղծում
14.02.2023
1878 0

Ալվարո Բենիտոյի (2019 թվականին հիմնական կազմի ֆուտբոլիստներին քննադատելու համար «Խուվենիլ Բ»-ից հեռացված մարզիչ, թիմի սան) բլոգը:

«Ռեալի» հաղթանակն աշխարհի ակումբային առաջնությունում, նոր տիտղոս նվաճելուց բացի, շատ հաճելի փաստեր արձանագրեց:

Նախ թիմը 2023-ի անհաջող մեկնարկից հետո վերականգնեց դրական տրամադրվածությունն ու էներգիան և չնայած հաղթած գավաթը չի նշանակում, որ մրցաշրջանն արդեն հաջող է դասավորվել, բայց, այնուամենայնիվ, կբարձրացնի մարտական ոգին ու դրական տրամադրվածությունն ապագայում:

Երկրորդը՝ աստիճանաբար լավ մարզավիճակ են հավաքում «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներ Մոդրիչը, Կրոսը, Վալվերդեն ու Ռոդրիգոն: 

Բայց մրցաշարի գլխավոր հերոսը Վինիսիուս Ժունիորն էր: Պարզապես ապշել կարելի է, թե ինչպես է երիտասարդ բրազիլացին վայրի, համարձակ ու ուղղահայաց ֆուտբոլով կարողանում զերծ պահել իր անձն ավելորդ աղմուկից:

Նա ոգեշնչված էր, մոտիվացված ու վարպետորեն վճռեց խաղերի ելքերը Մարոկկոյում: 22-ամյա ֆուտբոլիստը շարունակում է աճել ու զարգանալ:

Կա նաև բացասական նորություն, դա պաշտպանությունում անվստահ խաղն է: ԱԱԱ-ի երկու խաղերում պաշտպանությունն ամենաթույլ օղակն էր մադրիդցիների համար:

Միլիտաոն հիանալի մարզավիճակում է, սակայն խնդիրները շատ են պաշտպանությունում «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ:


Ամենակարդացված