Հոդվածներ

Վինիսիուսն ու Վալվերդեն կատակել են Անչելոտիի հասցեին
13.02.2023
2347 0

Ինչպես արդեն հայտնի է, Կարլո Անչելոտին խոստացել էր պատռել իր մարզչական անդորագիրը, եթե Ֆեդե Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում առնվազն 10 գոլի հեղինակ չդառնար։ ԱԱԱ-ի եզրափակչում ուրուգվայցին դարձավ դուբլի հեղինակ՝ այդպիով խփելով իր 10-րդ և 11-րդ գոլերը ընթացիկ մրցաշրջանում։

Խաղից հետո Վալվերդեն հարցրել է Վինիսիուսին, թե վերջինս ինչ է մտածում իր դուբլի մասին։

«Բարեբախտաբար մարզիչը ստիպված չի լինի պատռել իր անդորագիրը». կատակել է բրազիլացին։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը ևս այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ, և արդյունքում «Ռեալը» նվաճեց ԱԱԱ-ի իր 6-րդ գավաթը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված