• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին հաստատել է, որ Կուրտուան, Միլիտաոն և Բենզեման կարող են մասնակցել ԱԱԱ-ի եզրափակչին

Հոդվածներ

Անչելոտին հաստատել է, որ Կուրտուան, Միլիտաոն և Բենզեման կարող են մասնակցել ԱԱԱ-ի եզրափակչին
08.02.2023
1617 0

«Ալ-Ահլիի» դեմ կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է նաև Կուրտուայի, Միլիտաոյի և Բենզեմայի ֆիզիկական վիճակին։

«Նրանք թիմի հայտացուցակում են և մնացել են Մադրիդում միայն նրա համար, որ հնարավորինս շուտ վերականգնվեն։ Եթե մենք դուրս գանք եզրափակիչ, ապա նրանք կմիանան թիմին». նշել է Անչելոտին։

Նշվում է, որ եզրափակչին մասնակցելու ամենամեծ շանսերը այդ եռյակից ունի Տիբո Կուրտուան։ Մյուս երկուսի հարցում «Սերուցքայինները» հնարավոր է ռիսկի չդիմեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված