Հոդվածներ

Ռոդրիգոն 22 տարեկան է
09.01.2023
1147 0

Ռոդրիգո Գոեսը այսօր նշում է իր ծննդյան 22 ամյակը։ Բրազիլացին իր 4-րդ մրցաշրջանն է անցկացնում «Արքայական» ակումբի կազմում։Այդ ընթացքում նա մասնակցել է 130 հանդիպման՝ դառնալով 26 գոլի հեղինակ։

«Ռեալի» կազմում իր առաջին գոլը Ռոդրիգոն խփել է «Օսասունայի» դեմ խաղում փոխարինման դուրս գալուց մի քանի րոպե անց։ Այս 4 մրցաշրջանների ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստը հասցրել է 6 տիտղոս նվաճել՝ այդ թվում ՉԼ-ի մեկ գավաթ, Լա Լիգայի երկու գավաթ, ՈՒԵՖԱ-ի մեկ սուպերգավաթ և Իսպանիայի երկու սուպերգավաթ։

«Սերուցքայինների» կազմում խփած իր 26 գոլերից 13-ը Ռոդրիգոն խփել է ՉԼ-ում։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի վերջնամասում նրա խփած երկու գոլերը միշտ կմնան երկրպագուների հիշողություններում։ Այդ գոլերի շնորհիվ «Ռեալը» դուրս եկավ լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ հաղթեց մրցակցին ու նվաճեց եզրափակչի ուղեգիր։ Վերջերս նա նաև անցկացրեց իր առաջին Աշխարհի առաջնությունը Բրազիլիայի ընտրանու կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված