Հոդվածներ

Կանտերանոյին պետք է շանս տալ
27.12.2022
1485 0

AS պարբերականի «Ռեալ Մադրիդ» սյունակի գլխավոր խմբագիր Թոմաս Ռոնսերոյի կարծիքը:

Բոլորս էլ գիտենք կանտերանոյի ներուժը, որը ժամանակին ակումբին է տվել լեգենդար Խոսե Անտոնիո Կամաչոյին, այն 5 ֆուտբոլիստներից մեկին, որն ամբողջ կարիերան անցկացրել է «Ռեալի» կազմում:

«Ով ցանկանում է գլխավոր թիմում հաջողության հասնել՝ լինելով սան, պետք է գլխից վերև ցատկի»: Այս փիլիսոփայությունը ցույց է տալիս երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ մեծ պահանջները, սակայն լինում են նաև մանրուքներ:

Օրինակ Աշրաֆը, որը արդյունքում ճանաչվեց ԱԱ-2022-ի լավագույն աջ պաշտպան և ՊՍԺ-ի աստղերից է, ժամանակին հեռացավ Մադրիդի «Ռեալից», քանի որ ակումբը պարզապես ցանկացավ նրա տրանսֆերի վաճառքից վաստակել 40 միլիոն եվրո:

Անկասկած, հեշտ չէ առաջին թիմում հաջողության հասնել՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս սցենարով ակումբից հեռացել են նաև Մարկոս Լյորենտոն ու Ռեգիլյոնը: Ակումբը 70 միլիոն եվրո է վաստակել նրանց տրանսֆերների վաճառքից, բայց ակնհայտ է, որ նրանց համար տեղ կգտնվեր «Ռեալի» հիմնական թիմում:

Իրականությունն այն է, որ Ռաուլի, Գուտիի, Կասիլյասի, Կարվախալի, Նաչոյի ու Լուկաս Վասկեսի ժամանակներից հետո դժվար է պատկերացնել, որ կանտերանոյի ներկայացուցիչներից մեկը կրկին կհայտնվի մեկնարկային կազմում:

Միայն օտարերկրացիներն՝ ի դեմս Կազեմիրոյի ու Վալվերդեի, կարողացան փոխել իրավիճակը «Կաստիլյայում» լավ ելույթների շնորհիվ: Այնուամենայնիվ, նրանց հետագայում կրկին վարձակալության հանձնվեցին համապատասխանաբար «Պորտու» և «Դեպորտիվո»:

Այդ պատճառով էլ «Չեմպիոնների լիգայի շնաձկներին» շրջանցելու համար «Ռեալը» թիմ է հրավիրում երիտասարդ տաղանդների՝ Վինիսիուսին, Ռոդրիգոյին ու Էնդրիկին: Բայց ցանկալի կլիներ, որ ակումբում շանս տային նաև տաղանդավոր սաներին: Նրանք կան, հավատացնում եմ ձեզ: Իմ գործընկեր Կառլոս Ֆորխանեսը նրանցից մի քանիսի անունները տվել է ինձ:

Նրանք երիտասարդ են, հաղթանակների քաղց ունեն ու համարձակ են: Միայն բացակայում է այն արտահայտությունը, որը ժամանակին Վալդանոն ասել է Ռաուլին՝ «Տղա, եկել է քո հերթը»:


Ամենակարդացված