Հոդվածներ

«Ռեալի» երկրպագուների 86%-ը կողմ է Վինիսիուսի տրանսֆերի վաճառքին
22.12.2025
194 0

Ըստ Marca պարբերականի իրականացրած հարցման՝ «Ռեալի» երկրպագուների 86%-ը կարծում է, որ լավագույն լուծումը կլինի թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի վաճառքը, քանի որ նրա դիրքն ակումբում անդառնալիորեն վտանգված է։

25-ամյա ֆուտբոլիստի շուրջ սկանդալը բռնկվել է Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ, որում մադրիդցիները հաղթել են 2:0 հաշվով։

Խաղավերջում, փոխարինվելիս, սուլոցների արժանանալուց հետո, բրազիլացին սոցիալական ցանցերի իր էջի նկարը փոխել է Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով լուսանկարով, ինչն էլ ավելի է շիկացրել մթնոլորտը։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։


Ամենակարդացված