Ֆրանսիական «Լիոնը» համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվող Էնդրիկի վարձակալության հարցում։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կմիանա ֆրանսիական ակումբին։ Վարձակալության պայմանագիրը չի նախատեսում հետագա գնման տարբերակ։ «Լիոնը» կվճարի խաղացողի աշխատավարձի 50 տոկոսը, իսկ մնացած մասը կշարունակի վճարել «Ռեալը»։
Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը սահմանափակ խաղաժամանակ է ստացել մադրիդյան ակումբում։ Հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված երեք հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 99 րոպե և չգրանցելով արդյունավետ գործողություններ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն