Մադրիդի «Ռեալը» մտադիր է պահանջել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից (ՈՒԵՖԱ) ավելի քան 4 միլիարդ եվրոյի փոխհատուցում՝ ակումբի կրած ենթադրյալ վնասների համար, որոնք, ըստ «Սերուցքայինների», առաջացել են Սուպերլիգայի ստեղծման առաջարկների արգելափակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ մադրիդյան ակումբը մոտ ժամանակներում նախատեսում է դատարան ներկայացնել ավելի քան 4 միլիարդ եվրոյի պահանջ։ «Ռեալի» կողմից վարձված փորձագետների պատրաստած փաստաթղթերի համաձայն՝ ակումբի կորուստները կազմել են 4.5-ից 4.7 միլիարդ եվրո։ Այս հաշվարկներում ներառվել են նաև իսպանացի ֆուտբոլիստների եկամուտների կորուստները՝ խաղերից, հեռարձակումներից և առևտրային գործունեությունից։
Ավելի վաղ Մադրիդի նահանգային դատարանը մերժել էր ՈՒԵՖԱ-ի, Լա Լիգայի և Իսպանիայի Արքայական ֆուտբոլային ֆեդերացիայի բողոքները՝ հաստատելով, որ Սուպերլիգայի հարցում ՈՒԵՖԱ-ն լուրջ կերպով խախտել է Եվրոպական միության ազատ մրցակցության կանոնները՝ չարաշահելով իր գերիշխող դիրքը։
«Այս որոշումը հնարավորություն է տալիս պահանջել ակումբի կրած էական վնասների փոխհատուցում»,— ասվում է հայտարարության մեջ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն