• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միյատովիչ. «Եթե նա Մեսսիի նման պայմանագիր է խնդրում, նշանակում է՝ չի ցանկանում երկարաձգել այն»

Հոդվածներ

Միյատովիչ. «Եթե նա Մեսսիի նման պայմանագիր է խնդրում, նշանակում է՝ չի ցանկանում երկարաձգել այն»
22.12.2025
208 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչն արտահայտվել է «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուս Ժունիորի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Ռեալը» միշտ պետք է լինի առաջին տեղում՝ անկախ խաղացողից, քանի որ սա աշխարհի մեծագույն ակումբն է։ Եթե Վինիսիուսը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը, «Ռեալը» պետք է անի հնարավոր ամեն ինչ նրան վաճառելու համար։

Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ խաղացողը կամ նրա ներկայացուցիչները վերահսկեն ձեզ։ Եթե Վինիսիուսն այժմ Մբապեի կամ Մեսսիի նման պայմանագիր է խնդրում, դա նշանակում է, որ նա չի ցանկանում երկարաձգել այն։ Դա հստակ է, մենք երեխա չենք», - Միյատովիչի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված