• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • El Chiringuito. Վինիսիուսը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը երկրպագուների պատճառով

Հոդվածներ

El Chiringuito. Վինիսիուսը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը երկրպագուների պատճառով
23.12.2025
135 0

«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը սկսել է զգալ երկրպագուների աջակցության բացակայությունը։ 

«Սևիլիայի» դեմ կայացած խաղում երկրպագուները սուլոցներով ուղեկցեցին բրազիլացուն դեպի պահեստայինների նստարան։ Նա գոլ չի խփում արդեն 17 խաղ անընդմեջ։ Խաղից հետո Վինին փոխել էր ինստագրամյան իր էջի գլխավոր նկարը և թողել է բազմակետեր.։

Ինչպես պայտանում է El Chiringuito-ի  լրագրող Մարկո Բենիտոն, Վինին առաջին անգամ է զգացել երկրպագուների աջակցության բացակայությունը։ Բրազիլացու մոտ հարցեր են առաջացել, թե արդյոք երկրպագուները ցանկանում են տեսնել իրեն թիմում։

Դա ստիպել է նրան մտածել թիմում իր ապագայի մասին։ Այժմ Վինիսիուսը կասկածներ ունի նոր պայմանագիր կնքելու շուրջ։ Հիշեցնենք, որ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված