• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանո. Ալաբան անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո. Ալաբան անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ
29.03.2021
3495 0

Արդեն կասկած չկա, որ «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարիերան կշարունակի «Ռեալում»:

Ավստրիացին անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է «արքայական» ակումբի հետ ու ամենաքիչը մինչև 2025 թվականը հանդես կգա Մադրիդում՝ տարեկան ստանալով 12 մլն եվրո աշխատավարձ: Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ում տեղեկությունները գրեթե 100%-ով իրականանում են:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին Ալաբան ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու:

Մինչ այս տրանսֆերի համար պայքարում էին նաև «Չելսին» ու ՊՍԺ-ն:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրրջանում Ալաբան անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյոունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


 


Ամենակարդացված